Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Փաշինյանը խոստանում է աշխատել ՀՀԿ խմբակցությունը քանդելու ուղղությամբ

Փաշինյանը խոստանում է աշխատել ՀՀԿ խմբակցությունը քանդելու ուղղությամբ
24.03.2018 | 12:49

Այս գումարման ԱԺ-ում իմ թիրախը ՀՀԿ խմբակցությունն է, և ես կաշխատեմ այդ ուղղությամբ, լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ականների հայտարարություններին, որ նախորդ գումարման խորհրդարանում Փաշինյանը քանդեց ՀԱԿ խմբակցությունը:

Ինչու՞ շատ հարցերի շուրջ «Ելք»-ում կոնսեսուս չկա հարցին Փաշինյանը պատասխանեց. «Ես հարգանքով եմ վերաբերվում մեր գործընկեր կուսակցությունների դիրքորոշումներին և շնորհակալ եմ, որ նրանք էլ հարգանքով են վերաբերվում մեր որոշումներին: Մյուս շաբաթ ես կներկայացնեմ մեր գործընկերներին մեր գործողությունների ամբողջական ճանապարհային քարտեզը։ Անկախ հետագա իրադարձություններից՝ մենք աշխատանքային մթնոլորտը պահելու ենք»։ Փաշինյանն ընդգծեց, որ երբ գա համապատասխան պահը, բոլոր կուսակցությունները պետք է վճռեն, թե որ կողմում են ուզում լինել.

««Ելք» դաշինքի երկու գործընկեր կուսակցությունների գործողություններն են այն վճռական գործոնը, որոնք հարցը այս կողմ կամ այն կողմ պիտի վճռեն։ Ես կասկած չունեմ, որ մեր գործընկները կանեն իրենցից կախված ամեն ինչ: Նրանք կանեն ամեն ինչ պրոցեսները ժողովրդավարության, օրինականության հուն տեղափոխելու համար»,- նշեց նա:

Դիտվել է՝ 1629

Մեկնաբանություններ